Deprecated: Hook pll_after_languages_cache is deprecated since version 3.4 with no alternative available. in /home/araxpf/public_html/wp-includes/functions.php on line 6078
ՄԵՐ ՄԱՍԻՆ — Արաքս Թռչնաֆաբրիկա

1970-ականներին հիմնադրված «Ջրառատ» թռչնաֆաբրիկայի հիման վրա, որը խորհրդային միության տարիներին եղել է Հայաստանի ամենամեծ թռչնաֆաբրիկան, 1997 թ. հիմնադրվեց «Արաքս թռչնաֆաբրիկա»-ն: Խորհրդային միության փլուզումից հետո, 2001թ-ին այն վերագործարկվեց` ներգրավվելով «X-Group» (www.xgroup.am (http://www.xgroup.am/)) կոնցեռնում:

Հսկայական աշխատանքներ տարվեցին` վերականգնելու արտադրական ծավալները, ինչպես նաև իրականացնելով բազում հետազոտական աշխատանքներ` անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հիմնվեց և աճեցվեց նոր մայրական հոտ` Cobb 500-ը, որը 2017 թվականից փոխարինվեց ավելի բարձր արտադրողականություն ունեցող Ross 308 ցեղատեսակի մայրական հոտով:

Ներդրումների շնորհիվ, արդեն 2002թ-ին ֆաբրիկան արտադրում և իրացնում էր 1600 տոննա հավի միս և մսամթերք:

Արտադրական հզորությունը թույլ տվեց թռչնաֆաբրիկային իրականացնել ամբողջ գործընթացը` սկսած մայրական հոտի մեկ օրական ճտի աճեցումից մինչև բրոյլերի մորթը և վաճառքը, ինչպես նաև սեղանի ձվի արտադրությունը: Շնորհիվ ներդրումների` ֆաբրիկայում վերակառուցվեց ժամանակակից կերի արտադրամաս:

Բրոյլերի մայրական թռչունը և ձվատու հավերը պահվում են գերմանական սարքավորումներով հագեցած թռչնանոցներում` բրոյլեր թռչուններից առանձին, իսկ բրոյլեր ճտերը` հոլանդական սարքավորումներով հագեցած թռչնանոցներում:
Ֆաբրիկայում գործում են 2 ինկուբատորային գերհագեցած կայաններ ինչպես բրոյլեր հավերի, այնպես էլ ձվատու հավերի համար: Տարեկան կտրվածքով բրոյլեր հավերի համար նախատեսված ինկուբատորային կայանը կարող է ապահովել շուրջ 7.000.000 թռչուն, իսկ ածան հավերի համար նախատեսված կայանը` շուրջ 3.000.000 թռչուն:

Թռչնաֆաբրիկայում բրոյլեր թռչունների մորթը իրականացվում է գերմանական հոսքագծի շնորհիվ` 3500գլուխ/ժամում արտադրողականությամբ: Ունի նաև սառանարանային տնտեսություն` նախատեսված թարմ պաղեցված հավի մսից մինչև խորը սառեցված հավի մսի արտադրության համար:

Այսօր թռչնաֆաբրիկան արտադրում և իրացնում է Հայաստանի շուկայի մոտ 35-40%-ը: Շատ կարճ ժամանակահատվածում այդպիսի արդյունքի հնարավոր է եղել հասնել շնորհիվ հմուտ և արդյունավետ աշխատանքների արտադրության տարբեր ոլորտներում կադրային քաղաքականություն, մարքեթինգ, որակյալ կերակրում, անասնաբուժական միջոցառումների ընդհանուր կոմպլեքս, նոր տեխնոլոգիաների ներդրում թռչնաբուծության բնագավառում:

Պատահական չէ, որ 2003 թ-ին Մոսկվայում անցկացվող երկրորդ միջազգային թռչնաբուծության և թռչնի վերամշակման ցուցահանդեսում «Արաքս թռչնաֆաբրիկա»-ն արժանացավ «Куриный Король» պատվավոր կոչմանը և ստացավ հուշամեդալը: Այսպիսի նվաճումներն ու վերելքները մինչ այսօր կրում են շարունակական բնույթ:

Այսօր «Արաքս թռչնաֆաբրիկա»-ն բացի հավի մսից արտադրում է սեղանի հավի ձու և հանդիսանում է միջազգային IEC/International Egg Comission/ անդամ, ինչպես նաև հավի մսից կիսաֆաբրիկատներ, որոնք արտադրվում են ավստրիական և գերմանական սարքավորումների միջոցով:
«Արաքս թռչնաֆաբրիկա»-ն համագործակցում է արտասահմանյան և տեղական շատ կազմակերպությունների հետ` ձեռքբերելով կերի հումք, կերի հավելումներ և տարբեր սարքավորումներ:
«Արաքս թռչնաֆաբրիկա»-ն իր արտադրանքը իրացնում է Հայաստանի ամբողջ տարածքով:

«Արաքս թռչնաֆաբրիկա»-ի կարգախոսն է` «Առողջ սնունդ` առողջ ապագա»: