Նորություններ

Բոլոր նորությունները

  • Դիմակներ՝ ձվի դեղնուցից

    2013-04-27 17:12:32

  • Հավկիթային դիզայն՝ Վալենտին Աուդրիտոյից

    2013-04-19 14:43:33

  • Հավի մսի օգտակար հատկանիշները

    2013-04-18 10:13:44

  • Ձու: Օգտակար խորհուրդներ

    2013-04-16 09:33:32

Դիմակներ՝ ձվի դեղնուցից

2013-04-27 17:12:32

  

 

Մազերի համար ձվի դեղնուցից պատրաստված դիմակներն իրապես հրաշքներ են գործում: Մազերը նման դիմակների օգտագործումից հետո դառնում են ավելի խիտ, ձեռք են բերում փայլ և ամրություն: Ձվի դեղնուցից դիմակները շատ օգտակար են, այդ պատճառով էլ դրանք օգնում են բավականին արագ վերականգնել վնասված մազերը և արագացնում եմ մազերի աճը: 
Ձվի դեղնուցը  հագեցած է վիտամին B3-ով, որը պատասխանատու է մազերի աճի արագության համար, բացի այդ, այն  սնում և փարթամացնում, առողջացնում և փայլ է հաղորդում մազերին: 

 
Որպեսզի դիմակի արդյունավետությունն առավելագույնը լինի, դրա մեջ ավելացնում են նաև այլ բաղադրամասեր, որոնք նույնպես օգտակար են մազերի համար, օրինակ՝ կիտրոն, մեղր, տարբեր յուղեր: Նման դիմակների առավելությունն այն է, որ դրանք հեշտությամբ կարելի է պատրաստել նաև տնային պայմաններում: 
Առաջարկում ենք դիմակների մի քանի տարբերակ.


• Վերցնում ենք 2 ճ/գ մեղր, ավելացնում ենք 1 ձվի դեղնուց և մի քիչ մանր կտրատած կանաչ սոխ: Խառնում ենք այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված: Այնուհետև ստացված դիմակը քսում ենք մազերին և վրայից դնում ենք լոգանքի համար նախատեսված գլխարկ: Հարկավոր է դիմակի համար ապահովել ջերմություն, որպեսզի այն լավ ներծծվի գլխամաշկի մեջ: Դիմակը պահում ենք ոչ պակաս քան մեկ ժամ: 


• Վերցնում ենք կես լինմոնի հյութ, ավելացնում ենք 2 ձվի դեղնուց և մի քանի կաթիլ գերչակի յուղ: Լավ խառնում ենք և քսում գլխամաշկին: Դիմակը թողնում ենք կես ժամ: Այս դիմակն օգնում է ազատվել թեփից և յուղոտությունից: 


• Վերցնում ենք արնիկայի յուղ, ավելացնում ենք 2 ձվի դեղնուց և մի քիչ գերչակի յուղ: Լավ խառնում ենք զանգվածը և քսում մազերի ողջ երկայնքով: Նախընտրելի է դիմակի վրայից գլխարկ դնել: Պահում ենք 40 րոպեից ոչ պակաս: Այս դիմակը կօգնի ամրացնել մազերը, հատկապես այն օգտակար է չոր մազերի համար: 


• Վերցնում ենք մի քանի գդալ կոնյակ կամ օղի, ավելացնում ենք 2 ձվի դեղնուց և 2 ճ/գ բուսական յուղ: Այս ամենը լավ խառնում ենք և տարածում մազերի ամբողջ երկայնքով: Գլխարկ ենք դնում և պահում 40 րոպե: Այս դիմակը նույնպես նպաստում է մազերի աճի արագացմանը և վերականգնում վնասված մազարմատները: