Նորություններ

Բոլոր նորությունները

  • ԶԼՄ-ների այցը "Արաքս" թռչնաֆաբրիկա. Lratu.am

    2013-03-13 12:32:30

  • «Արաքս»-ը տարածաշրջանի տեխնոլոգիապես ամենազարգացած թռչնաֆաբրիկան է. Blog News

    2013-03-13 12:29:03

  • Սուրբ Զատկի տոնին ընդառաջ ''Արաքս''-ի հավկիթները չեն թանկանա. Mamul.am

    2013-03-13 12:27:03

  • Լրագրողները շրջայց կատարեցին «Արաքս» թռչնաֆաբրիկայում

    2013-02-21 16:52:43

ԶԼՄ-ների այցը "Արաքս" թռչնաֆաբրիկա. Lratu.am

2013-03-13 12:32:30

 Յուրաքանչյուր սպառող իրավունք ունի տեղեկանալ, թե ինչպես է արտադրվում սննդամթերքը, որի համար վճարում է ինքը: Ժամանակ առ ժամանակ շուկայում տարբեր արտադրողների կողմից ժամկետանց ձվեր են հայտնվում,իսկ վերջերս նաև լուրջ խախտումներ արձանագրվեցին թռչնամթերք արտադրող մի քանի կազմակերպությունների կողմից: Այս ամենի հետքերով՝ զանգվածային լրատվական միջոցների կողմից կազմակերպվեց հերթական այցը.այս անգամ «Արաքս» թռչնաֆաբրիկան էր:

Այցի նպատակն էր ականատես լինել թռչնաֆաբրիկայի աշխատանքին ու սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը: Կարելի ասել, որ «Արաքս» թռչնաֆաբրիկան պատվով ներկայացավ և գերազանց գնահատական ստացավ շրջայցի մասնակիցների կողմից:Այստեղ խստագույնս պահպանվում են սանիտարահիգիենիկ պայմանները:

Ֆաբրիկան բաղկացած է մի քանի արտադրամասից՝ ձվի, մորթի և փաթեթավորման: Ձվերը տեսակավորվում են հատուկ սարքավորումներով, կեղտոտ ու ճաքած ձվերը հեռացվում են ընդհանուր հոսքագծից և թարմ արտադրանքն առաքվում է մայրաքաղաք ու հանրապետության մարզեր:

Արտադրամասերում մարդու գործոնը հասցված է նվազագույնի: Ընկերության տնօրեն Գագիկ Մակարյանը կոչ արեց սպառողին , որ եթե շուկայում հանդիպում են առանց մակնշումերի կամ խախտումներով կեղտոտ ձվեր,պարզապես պետք է չգնել այդ արտադրանքը:Իսկ մեր հարցին,թե ինչպես է ապահովում արտադրանքի անվտանգությունը, ընկերության տնօրենը նշեց. «Նախ հիգիենիկ պայմաններով և լաբորատոր ստուգումներով, բայց շատ կարևոր դեր ունեն նաև մեր ժամանակակից սարքավորումները՝ Գերմանական EMF, Big Dutchman,հոլանդական VDL, Pas Reform, Staalkat, ավստրիական Schaller: Սրանք արտասահմանյան ամենաճանաչված ընկերությունների տեխնոլոգիաներն են»

Այնուհետև լրագրողներին ներկայացվեց մորթի արտադրամասը,որն իսկապես համապատաստասխան էր սանիտարահիգիենիկ բարձր չափանիշներն: Լրագրողներին ներկայացվեց նաև ընկերության կիսաֆաբրիկատների արտադրամասը:Այստեղ ևս ամեն ինչ պատշաճ մակարդակի էր ու հիգիենայի բոլոր նորմերին համապատասխան:

Իսկ շրջանառվող այն լուրերին, որ Զատկին ընդառաջ սպասվում են թանկացումներ,ի՞նչն է թանկացման պատճառ հանդիսանում և որքանո՞վ է այն արդարացված, ընկերության տնօրենը պատասխանեց. «Ես իրավասու եմ խոսել միայն մեր թռչնաֆաբրիկայի անունից և վստահեցնում եմ ձեզ, որ «Արաքս» թռչնաֆաբրիկան , չնայած կերի թանկացմանը, չի թանկացնի իր ապրանքները և մեր սպառողները կշարունակեն օգտվել մեր արտադրանքից նույն սակագներով»:

Հարկ է փաստել նաև,որ կիսաֆաբրիկատների արտադրությունը մեր երկրում միակն է,որտեղ ողջ հումքը տեղական արտադրության է: Նաև նշենք,որ երկու անգամ` 2003 և 2011 թ Մոսկվայի «Куринный король» ցուցահանդեսում արժանացել ենք մրցանակների, այդ թվում 2011 թ- ին` Гран При: 2008,2009,2010 թ-ներին “Արաքս” թռչնաֆաբրիկան նվաճել է «Տարվա ապրանքատեսակ» մրցանակները` ձվի , թռչնամսի և կիսաֆաբրիկատների համար: