Նորություններ

Բոլոր նորությունները

  • Գլուխգործոցներ ձվի կեղևի վրա. Վեն Ֆուլիանգ

    2013-04-01 13:41:29

  • Ինչպե՞ս ներկել Զատիկի սեղանի ձուն. խորհուրդներ

    2013-03-21 10:16:55

  • Այս տարի Զատիկը նշվում է մարտի 31-ին

    2013-03-17 08:00:12

  • Տեսանյութ

    2013-03-16 14:26:52

Գլուխգործոցներ ձվի կեղևի վրա. Վեն Ֆուլիանգ

2013-04-01 13:41:29

 

  

 

Դեռ 10 տարի առաջ ոչ ոք չգիտեր չինացի նկարիչ Վեն Ֆուլիանգի (Wen Fuliang ) մասին: Այդ ժամանակ նա զբաղվում էր կահույքի և ինտերիերի մասեր, արձանիկներ և հուշանվերներ պատրաստելով:

Աշխատանքը կորցնելուց հետո սկսում է մի յուրօրինակ արվեստով զբաղվել: Նա քանդակներ է անում ձվի կեղևի վրա: Հավի, բադի, երբեմն էլ ջայլամի ձվերը նրա ձեռքերում վերածվում են արվեստի գլուխգործոցների: Նման աշխատանքները պահանջում են ոչ միայն մասնագիտական հմտություններ, այլև կենտրոնացում, ուշադրություն, էմոցիոնալ հանգիստ վիճակ, քանի որ մի աննշան սխալ շարժում և ամբողջ աշխատանքը կարող է ջուրն ընկնել: Նկարիչը ձվերի վրա քանդակում է հորոսկոպի նշաններ, հիերոգլիֆներ, տարբեր սիմվոլներ: Նա կարողանում է դատարկ ձուն դարձնել թանկարժեք հուշանվեր` նրա վրա պատկերելով անգամ բնանկարներ: 

Իր աշխատանքը կատարելու համար նկարիչն օգտագործում է ոսկերիչների համար նախատեսված գործիքներ: Չսխալվելու համար Վ. Ֆուլիանգն ապագա քանդակի նախնական էսքիզներն անում է սովորական մատիտով, այնուհետև գործի դնում գործիքները: Այս աշխատանքները մեծ հետաքրքրություն են առաջացնում ոչ միայն տեղացիների, այլև զբոսաշրջիկների մոտ: