Բաղադրատոմսեր
  • Հավի մսից կոտլետներ` բանջարեղենով և պանրով

  • Հավի միսը` ապակե տարրայի մեջ

  • Խմորապատ հավի բդիկներ

  • Կաթնախմորով, խոզի մսով և ձվով լցոնված հավ

Հավի մսից կոտլետներ` բանջարեղենով և պանրով


Բաղադրիչները`

 

- հավի ֆիլե

- պանիր

- 1 հատ դդմիկ

- բուլղարական պղպեղ

- ձու

- ալյուր

- աղ և սև պղպեղ ըստ ճաշակի

- բուսական յուղ

 

Պատրաստման եղանակը`

 

Բոլոր բաղադրիչները վերցնում ենք հավասար քանակությամբ: Հավի ֆիլեն, բուլղարական պղպեղը և դդմիկը մանր կտրատել: Պանիրը անցկացնում ենք քերիչով: Ավելացնում ենք մի քիչ այլուր և ձուն: Համեմել ըստ ճաշակի: Այս զանգվածը լավ խառնել և ձևավորել կոտլետներ: Տապակել բուսական յուղի մեջ: Կարելի է մատուցել սոուսով և բանջարեղեններով` ըստ ճաշակի: Բարի ախորժակ: