Բաղադրատոմսեր
  • Բրինձ` բանջարեղենով և հավով

  • Ձուն` խոզապուխտից զամբյուղի մեջ

  • Հավի գրիլ` հատիկավոր մանանեխի սոուսով

  • Շոգեխաշած հավի ռուլետ

Բրինձ` բանջարեղենով և հավով


 Բաղադրիչներ`

 

5-6 բաժնի համար

 

Բրինձ  – 400 գր

Հավի ֆիլե – 2 հատ (մոտ 400գր)

Սունկ շամպինիոն – 500 գր

Կարմիր բուլղարական պղպեղ – 1 հատ խոշոր

Չիլի-պղպեղ մի փոքր

Սոխ- 1 գլուխ

Համեմ

Քերած կոճապղպեղ – 1 թ/գ

Կես կիտրոնի հյութ

Աղ

Ձեթ

 

Պատրաստման եղանակ`

 

Կաթսայի մեջ լցնել 700 մլ ջուր, եռացնել, ավելացնել բրինձն ու խառնել: Թողնել եռ գա վրան, այնուհետև կրակն իջեցնել մինչև մինիմում և եփել փակ կափարիչով 12-14 րոպե:

Մինչ բրինձը կեփի, պատրաստել մյուս բաղադրամասերը` բարակ-բարակ կտրատել հավի ֆիլեն, սունկը, պղպեղը, սոխը և համեմը:

Հավը տապակել, այնուհետև դնել ամանի մեջ, թողնել հանգստանա:

Տապակի մեջ սոխառած պատրաստել, այնուհետև ավելացնել բուլղարական պղպեղն ու չիլին, լավ տապակել, ապա դնել ամանի մեջ և թողնել:

Տապակել նաև սունկը: Վրան ավելացնել հավը, սոխն ու պղպեղը, համեմը, կիտրոնի հյութը, քերած կոճապղպեղը, աղը: Լավ խառնել:

Հավի և բանջարեղենի վրա ավելացնել բրինձը, միասին եփել 1-2 րոպե:

Բարի ախորժակ: