«Արաքս» թռչնաֆաբրիկա

 

 

«Արաքս»  թռչնաֆաբրիկան հիմնադրվել է 1997 թ.-ին «Ջրառատ» թռչնաֆաբրիկայի հիման վրա, որը  խորհրդային միության տարիներին եղել  է Հայաստանի ամենամեծ թռչնաֆաբրիկան: Խորհրդային միության փլուզումից հետո, «Ջրառատ»  թռչնաֆաբրիկան վերագործարկվեց 2001թ-ին, այն բանից հետո, երբ  ներգրավվեց «X-Group» (www.xgroup.am) կոնցեռնում:  

Հսկայական աշխատանք է տարվել  արտադրական ծավալները վերականգնելու համար, ինչպես նաև հետազոտական աշխատանքներ են կատարվել նոր Հայաստանում նոր մայրական հոտի Cobb-ի աճեցման համար:  Մեծ ներդրումների շնորհիվ, արդեն 2002թ-ին ֆաբրիկան արտադրում և իրացնում էր 1600 տոննա հավի միս և մսամթերք:

 Արտադրական հզորությունը թույլ է տալիս թռչնաֆաբրիկային իրականացնել ամբողջ գործընթացը` սկսած  մայրական հոտի մեկ օրական ճտի աճեցումից  մինչև  բրոյլերի մորթը և  վաճառքը, ինչպես նաև ձվի արտադրությունը: Բրոյլերի մայրական թռչունը  պահվում է գերմանական սարքավորումներով հագեցած թռչնանոցներում` բրոյլերի թռչուններից առանձին:  Ֆաբրիկայում գործում է վերջերս ձեռք բերված հոլանդական ինկուբատորային գերհագեցած սարքավորումը: 

Թռչնաֆաբրիկայում բրոյլեր  թռչունների մորթը իրականացվում է  գերմանական հոսքագծի շնորհիվ`  3500գլուխ/ժամում արտադրողականությամբ: Ունի նաև սառանարանային տնտեսություն:

 

 Այսօր թռչնաֆաբրիկան արտադրում և իրացնում է  Հայաստանի շուկայի մոտ 35-40%-ը : Շատ կարճ ժամանակահատվածում այդպիսի արդյունքի հնարավոր է եղել հասնել շնորհիվ հմուտ և արդյունավետ աշխատանքների ` արտադրության տարբեր ոլորտներում` կադրային քաղաքականություն, մարքեթինգ, որակյալ կերակրում, անասնաբուժական միջոցառումների ընդհանուր կոմպլեքս,  նոր տեխնոլոգիաների ներդրում թռչնաբուծության բնագավառում: Պատահական չէ, որ 2003 թ-ին  Մոսկվայում անցկացվող երկրորդ  միջազգային  թռչնաբուծության և թռչնի վերամշակման ցուցահանդեսում  «Արաքս» թռչնաֆաբրիկան   արժանացել է «Куриный Король» պատվավոր կոչմանը և ստացել հուշամեդալը:

 

Այսօր «Արաքս» թռչնաֆաբրիկան  բացի հավի մսից արտադրում է սեղանի հավի ձու և հանդիսանում է միջազգային IEC/International Egg Comission/  անդամ, ինչպես նաև հավի մսից  կիսաֆաբրիկատներ, որոնք արտադրվում են ավստրիական և գերմանական սարքավորումների միջոցով:

«Արաքս» թռչնաֆաբրիկան  համագործակցում է արտասահմանյան և տեղական շատ կազմակերպությունների հետ` ձեռքբերելով կերի հումք, կերի հավելումներ և տարբեր սարքավորումներ:

«Արաքս» թռչնաֆաբրիկան  իր  արտադրանքը իրացնում է Հայաստանի ամբողջ տարածքով: Աշխատանքներ են իրականացվում, որպեսզի արտադրանքը արտահանվի նաև հարևան Վրաստանի հանրապետություն:  «Արաքս» թռչնաֆաբրիկայի կարգախոսն է`  «Առողջ սնունդ` առողջ ապագա»: